Թուրքիան անպայման պետք է ներկա լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրքական TRT Haber հեռուստաընկերության հետ զրույցում:
«Թուրքիան ուժեղ պետություն է, մեծ պոտենցիալով, մեր հարևանը, Հայաստանի հարևանը, Հարավային Կովկասի հարևանը։ Այդ իսկ պատճառով, բնականաբար, Թուրքիան պետք է ակտիվ լինի այդ գործերում։ Հետագա խաղաղ գործընթացում Թուրքիան անպայման պետք է ներկա լինի,- ասել է Ալիևը ՝ հավելելով, որ խաղաղ գործընթաց կսկսի:-Եվ որքան շուտ, այնքան լավ, պատերազմը չի կարող հարատև լինել»:
Միջազգային կառույցներն ու խնդրի կարգավորմամբ զբաղվող երկրները հրադադարի կնքման օրվանից մինչ օրս պնդում են, որ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ միակ և ընդունելի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: